Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ ռուսական ուժերի հրթիռակոծման հետևանքով Խերսոն քաղաքում 72-ամյա տղամարդ է զոհվել, որն այդ պահին գտնվել է պատշգամբում։ Հրթիռը հարվածել է բազմաբնակարան շենքին, կան վիրավորներ ու տուժածներ։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռակոծել են Խերսոնի մարզում իրենց վերահսկողության տակ գտնվող Սկադովսկ քաղաքը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին ասել է ռուսների կողմից նշանակված Խերսոնի «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն։
Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքների մեծ մասը դեռևս գտնվում է ռուսական ուժերի օկուպացիայի տակ։
Խերսոնի ու Զապորոժիեի մարզկենտրոնները Ուկրաինայի վերահսկողության տակ են։