ՌԴ ՊՆ․ «Դնեպր» զորամիավորման վերախմբավորման մասին տեղեկությունները սադրանք են»

Ուկրաինա - Ռազմական գործողությունների հետևանքները Խերսոնում, հոկտեմբեր, 2023թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ «Դնեպր» զորամիավորման կազմում գործող ստորաբաժանումների վերախմբավորման մասին կեղծ տեղեկատվության տարածումը սադրանք է»։

Այսօր կեսօրին Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի հաղորդագրությունը վայակոչելով նման տեղեկատվություն էին տարածել պետական ТАСС և РИА "Новости" գործակալությունները` մի քանի րոպե անց հեռացնելով դրանք։

Որպես կանոն` «վերախմբավորում» տերմինը ռուսական կողմն օգտագործում է, երբ խոսքը զորքերի նահանջի մասին է։

Այս հակասությունը, ինչպես նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ցույց է տալիս Ռուսաստանի իշխանական շրջանակներում և լրատվամիջոցներում առկա շփոթմունքը այն կապակցությամբ, թե ինչպես հաղորդել հարավարևելյան Ուկրաինայում ռազմաճակատում զարգացումների մասին:

Ռուսաստանի զինված ուժերի «Դնեպր» զորամիավորումը տեղակայված է Խերսոնի մարզում՝ Դնեպր գետի ձախ ափին։ Վերջին օրերին այս շրջանից տեղեկություններ են ստացվում ուկրաինական առաջխաղացման և Կռիինկի գյուղի մերձակայքում պլացդարմի ստեղծման մասին։

Պատերազմի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտը երեկ հաղորդել է, որ անցած օրերին ուկրաինական ուժերը «փոքր հաջողություններ» են գրանցել Դնեպր գետի ձախ ափին, Խերսոնի շրջանի՝ դեռևս ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ձեռնարկած գործողություններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խերսոնում ռուսական հարվածներից Գոնչարի գրադարանում հրդեհ է բռնկվելՊաշտպանության ուժերը կպատասխանեն Խերսոնի և շրջանի ռուսական հարվածներին. ԶելենսկիՌուս-ուկրաինական պատերազմում կողմերը հաղորդում են Խերսոնի մարզում փոխադարձ հրթիռակոծության մասին Ռուսական կողմը հաղորդում է՝ Խերսոնի շրջանում ուկրաինական հրթիռակոծումից 9 մարդ է զոհվել