Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումից մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Նախքան այցը Կաուման X-ի իր էջում գրել է, որ որպես ԵԱՀԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ մեկնում է Ադրբեջան, Վրաստան և Հայաստան՝ հանդիպելու երեք երկրների ղեկավարներին։

«Իմ նպատակն է նպաստել խաղաղության գործընթացին և ղեկավարել Երևանում նոյեմբերի 18-20-ը կայանալիք մեր աշնանային հանդիպումը», - մասնավորապես, գրել է նա։

Երևանը հաղորդել է, որ Ազգային ժողովը նոյեմբերի 18-ից 20-ը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:

Հայաստանի Ազգային ժողովը նշում է, որ Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը