Նոյեմբերի 12-ից 14-ն Ադրբեջան պաշտոնական այցով կժամանեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման, վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենը և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան։ Այդ մասին APA լրատվական գործակալությանն ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։
Նրա խոսքով՝ այցի ընթացքում տեղի կունենան մի շարք պաշտոնական հանդիպումներ, կքննարկվեն Ադրբեջանի ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցությանը և տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։