Մատչելիության հղումներ

Երևանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը


Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 18-ից 20-ը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության
խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:

Խորհրդարանից հայտնում են, որ դեռ հունիսի էր Երևանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից պաշտոնական նամակով դիմել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երևանում:

Հայաստանի Ազգային ժողովը նշում է, որ Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը Կանադայի Վանկուվեր քաղաքում էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG