Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, թե պատերազմից հետո՝ նոր վերակառուցված և ապառազմականացված Գազայի հատվածում «արմատական տարրերի» համար տեղ չի լինի։
«Ինձ թվում է պարզ է, թե ինչպիսին պետք է լինի Գազայի ապագան: Այս ճակատամարտի վերջում «Համաս»-ը (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել) կվերանա, մենք կոչնչացնենք այն ոչ միայն մեզ համար, այլև հանուն քաղաքակրթության: Հանուն պաղեստինցիների և իսրայելցիների: Մենք ցանկանում ենք տեսնել Գազան ապառազմականացված, այն պետք է մաքրվի արմատական տարրերից և վերակառուցվի»,- Fox News-ին ասել է վարչապետը:
Նա հավաստիացրել է, թե Իսրայելը չի ցանկանում գրավել կամ կառավարել պաղեստինյան անկլավը։
Սակայն, ըստ նրա, որոշ ժամանակ Իսրայելին անհրաժեշտ կլինեն «հուսալի ուժեր, որոնք հարկ եղած դեպքում կմտնեն Գազա և կվերացնեն մարդասպաններին, ինչն անհրաժեշտ է «Համաս»-ի վերականգնումը կանխելու համար:
«Իմ ակնկալիքները կապված են այդ անկլավի բնակիչների համար վերակառուցվելիք նոր Գազայի հետ»,- ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակն առաջին անգամ կիրառել է արտամթնոլորտային հակահրթիռային համակարգ