Մատչելիության հղումներ

Մակրոնը շեշտել է Գազայի հատվածում հումանիտար դադարի անհրաժեշտությունը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, բացելով Փարիզում մեկնարկած Խաղաղության համաժողովը, ասել է, որ Գազայի հատվածում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հումանիտար դադար հայտարարել և աշխատել զինադադար հաստատելու վրա։

«Խաղաղ բնակիչները պետք է պաշտպանված լինեն։ Դա չի քննարկվում, դա անհրաժեշտ է», - շեշտել է Մակրոնը։

Փարիզի համաժողովին մասնակցում են շուրջ ութ տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Իսրայելը համաժողովին չի մասնակցում։

XS
SM
MD
LG