Իսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ մարտական իրավիճակում հաջողությամբ կիրառել է «Հեց 3» («Նետ-3») արտամթնոլորտային հակահրթիռային պաշտպանության համակարգը և օդային թիրախ է վնասազերծել, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, մարտական կիրառումը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 9-ին, երբ ՀՕՊ-ը Կարմիր ծովի երկնքում ոչնչացրել է Իսրայելի ուղղությամբ սլացող թիրախը։
«Հեց 3»-ը հակահրթիռային պաշտպանության բազմաշերտ համակարգի մաս է կազմում։ Այն ստեղծվել է Իսրայելի կողմից՝ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ համագործակցությամբ և ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ:
Համալիրը ստեղծելու աշխատանքները Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսվել են 1986 թվականին։ 1994 թվականին տեղի է ունեցել այդ համակարգի նախատիպի հաջող փորձարկումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հաղորդում է Գազայում ավելի քան 100 թունել ոչնչացնելու մասին