«Իսրայելը չի կարող կառավարել Գազան, սակայն չի բացառվում, որ այժմ ընթացող հակամարտության ավարտին այստեղ անցումային շրջան սահմանվի», - Ճապոնիա կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Համաս»-ը չի կարող շարունակել Գազայի կառավարումը, քանի որ դա կհանգեցնի հոկտեմբերի 7-ի իրադարձությունների կրկնությանը։ Հստակ է նաև, որ Իսրայելը չի կարող կրկին օկուպացնել Գազան։ Այն, ինչ մեզ ասում են Իսրայելի ղեկավարները, վկայում է, որ նրանք նման մտադրություն չունեն», - նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։