ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն Երևանում է։ Նրան այսօր ընդունել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերն և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ասված է հաղորդագրությունում:
Բոնոն վերջին անգամ տարածաշրջանում էր հոկտեմբերի սկզբին․ նա եղավ Բաքվում, ապա Երևանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ընդգծում է Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ոտնձգությունները զսպելու անհրաժեշտությունը