Մեղադրող դատախազը այսօր դատարանից պահանջեց 15 տարվա ազատազրկման դատապարտել հուլիսի վերջին Լաչինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։
Ընդ որում, մեղադրողը շեշտեց, որ Խաչատրյանը պետք է դատապարտվեր ամենախիստ՝ ցմահ ազատազրկման, սակայն Ադրբեջանի օրենսդրությունը արգելում է այդ պատժաչափը կիրառել 65 տարեկանից բարձր անձանց նկատմամբ։ Խաչատրյանը 68 տարեկան է։
Ադրբեջանցի իրավապահները Խաչատրյանին վերագրում են 30 տարվա վաղեմության հանցանքներ, նա Բաքվի դատարանում չի ընդունել մեղադրանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թող նրանցից գոնե մեկը գա և ասի՝ Վագիֆ, դու դա արել ես». դատավարությունը Բաքվում շարունակվում է