Ղարաբաղի հայ բնակիչների ինտեգրման հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է, այսօր հայտարարել է Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլաևն իր հոդվածում՝ վերահաստատելով Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի՝ ավելի վաղ արած այս հայտարարությունը։
Նա ընդգծել է, որ «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ»՝ ընդգծելով՝ «Ադրբեջանի Սահմանադրությունը երաշխավորում է իրավունքների և ազատությունների հավասարություն՝ անկախ էթնիկ, կրոնական և լեզվական պատկանելությունից»։
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղում իրենց տները․ ԱՄ դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է». մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները