Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց

Լևոն Քոչարյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

Երկրորդ նախագահի որդին այսօր պատգամավորական մանդատ է ստացել։

«Քանի տարի է՝ տեսնում եք, թե ինչեր են կատարվում, իրավական ինչպիսի բեսպրեդելներ են կատարվում, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ իրենք պատրաստ են ու ունակ են ավելիին։ Այս առումով մենակ ես չեմ, նաև գիտենք՝ այսօր ինչքան ուրիշ մարդիկ կան, էլի շինծու, հիմար մեղադրանքներով գտնվում են բանտում», - ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Մանդատին վերաբերող հարցերը Լևոն Քոչարյանը անպատասխան թողեց, միայն պնդեց, որ այս ամենն իր համար անակնկալ էր։

Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրեցին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, թեև ինքը հակառակն է պնդում, որ իրեն են հարվածել: