«Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ», - այսօր Աստանայում, «Թուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ շեշտելով նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացման կարևորությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Էրդողանն ասել է, որ «տրանսպորտային այդ ուղու բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը և Թուրքիային կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»։
«Ադրբեջանը Հայրենական պատերազմի արդյունքում ամբողջությամբ վերջ դրեց Ղարաբաղի 30-ամյա օկուպացիային։ Մենք շատ հպարտ ենք այս պատմական հաջողությամբ», - ասել է Էրդողանը՝ շեշտելով՝ «այսպիսով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ևս մեկ քայլ է արվել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնելու, այդ թվում՝ գրաված տարածքներում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հավանական է, որ Բաքուն փոքրածավալ ներխուժումներով փորձի միջանցքի բացումը պարտադրել Հայաստանին. Stratfor