ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել, ժամանումից րոպեներ անց նա հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է BBC-ին։
Հանդիպումից դեռ մանրամասներ չեն հաղորդվում։
Ըստ լրատվամիջոցի՝ ուղևորությունից առաջ Վաշինգտոնում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Իսրայելի հետ քննարկումները կներառեն «կոնկրետ քայլեր»՝ նվազագույնի հասցնելու Գազայի խաղաղ բնակիչներին հասցվող վնասը:
Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս»-ի զինյալները ներխուժեցին իսրայելական բնակավայրեր։ Կողմերը հաղորդել են հազարավոր զոհերի մասին։ Իսրայելի Զինված ուժերի հրամանատարությունը երեկ հայտարարել է, որ այս պահին Գազայում, «Համաս»-ի ձեռքում է գտնվում 242 պատանդ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը վերադառնում է Մերձավոր Արևելք