Ռուս զինվորականները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում ռոտացիա են անցկացնում և զինտեխնիկան պլանային վերանորոգման համար ուղարկում Ռուսաստան:
«Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:
Դրանում տեղակայման վայրը նշվում է որպես «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան»: Հաղորդագրության համաձայն՝ «անընդմեջ փոխգործողություն է պահպանվում Բաքվի հետ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը»:
Ադրբեջանի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափումը հարցականի տակ դրեց այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը: Անցած մեկ ամսում նրանք փակել են Արցախի նախկին շփման գծում իրենց դիտակետերի մեծ մասը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում երթևեկության անվտանգությունն են ապահովումՌուս խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել՝ Ասկերանի շրջանումԽաղաղապահ զորախմբի հարցը Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, որոնք, սակայն, որևէ հայտարարություն չարեցին հնարավոր համաձայնության վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի կողմից ԼՂ Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում. ՊուտինՀայաստանի ղեկավարությունը քննադատում է ռուսական կողմին Ադրբեջանի ռազմական գործողությունը չկանխելու կամ չդադարեցնելու համար: Պաշտոնական Մոսկվան, սակայն, մերժում է այդ քննադատությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կրեմլը պարզաբանումներ է ակնկալում Երևանից վարչապետի վերջին հարցազրույցի վերաբերյալ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները. Փաշինյան