Անկարան պատրաստ է դառնալ երաշխավոր Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունը կարգավորելու խնդրում

Հաքան Ֆիդանը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, արխիվ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է դառնալ երաշխավոր Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունը կարգավորելու խնդրում:

«Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,- ասել է նա Անկարայում իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ ասուլիսում:

Ֆիդանը հայտարարել է նաև պաղեստինյան խնդրի լուծման հարցում երկակի ստանդարտների անթույլատրելիության մասին։

«Ուկրաինայի և Գազայի համար տարբեր չափորոշիչներ չեն կարող լինել, եթե ուզում ենք հաստատել արդար խաղաղություն, ապա պետք է գործենք սկզբունքային և հավասարակշռված»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Աբդոլլահիանն, իր հերթին, ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են պատասխանատվություն կրում այն բանի համար, որ Գազայում իրավիճակը հսկողությունից դուրս է եկել:

Նրա խոսքով, Իրանը տարածաշրջանի բոլոր երկրների հետ բանակցում է այդ հակամարտությունը դադարեցնելու համար: Աբդոլահիանը նաև խիստ կարևորել է Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիդան. «Թուրքիան կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Գազայում»