Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև բախումները կատարյալ անակնկալ չէին, երեկ Շուշիում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների 27-րդ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ Anadolu գործակալության՝ նա դատապարտել է հարձակումները խաղաղ բնակիչների վրա՝ շեշտելով՝ Անկարան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում հանգստության վերականգնմանը։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է աշխարհագրական ցանկացած լարվածություն կանխելու անհրաժեշտությունը, որը «կարող է հանգեցնել անապահովության և անկայունության գլոբալ մասշտաբով»:
«Այժմ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական փոփոխությունների և լարվածության դարաշրջանում: Համապատասխանաբար փոխվում է նաև աշխարհատնտեսական լանդշաֆտը։ Գլոբալիզացիայի համատեքստում տարածաշրջանային դինամիկան և տարածաշրջանային ինտեգրումը գնալով ավելի կարևոր են դառնում: ՏՀԿ-ն աշխատում է այս ուղղությամբ», - ասել է Ֆիդանը։
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական կառույց է, որին միացել են Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։ Կառույցի ԱԳ նախարարների 27-րդ նիստը տեղի ունեցավ երեկ՝ Շուշիում։