Թաթարստանի գերագույն դատարանն այսօր ուժի մեջ է թողել Կազանի Սովետսկի շրջանի դատարանի որոշումը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևային կալանավորելու մասին:
Հոկտեմբերի 23-ին շրջանային դատարանը մեկ ամիս 17 օրվա կալանք է սահմանել լրագրողի նկատմամբ, և Կուրմաշևան պետք է անազատության մեջ մնա առնվազն մինչև դեկտեմբերի 5-ը:
Փաստաբանը միջնորդել էր ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց ընտրել լրագրողի նկատմամբ:
Ալսու Կուրմաշևան ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին: Ռուսաստանի քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել «օտարերկրյա գործակալ» գրանցվելու պարտավորությունը չկատարելու հոդվածով։
Քննչական կոմիտեի պնդմամբ, Կուրմաշևան պարտավոր էր փաստաթղթեր տրամադրել՝ դրանք «օտարերկրացի գործակալների» ցանկում գրանցելու համար: Մինչդեռ, ՌԴ արդարադատության նախարարությունն իր իսկ նախաձեռնությամբ լրագրողին չի ընդգրկել այդ գրանցամատյանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ազատության» ձերբակալված լրագրող Ալսու Կուրմաշևային Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել«Ազատության» լրագրող Կուրմաշևան մինչև դեկտեմբերի 5-ը կմնա մեկուսարանում«Ազատ Եվրոպա/Ազատություն»-ը և CPJ-ն կոչ են անում անհապաղ ազատ արձակել Ռուսաստանում կալանավորված լրագրողին