Ալիևը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի առթիվ

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

«Որպես եղբայրական երկիր՝ մենք մեծ հպարտություն և ուրախություն ենք ապրում՝ տեսնելով, թե ինչպես է ժամանակակից Թուրքիան օրեցօր հզորանում է և իր արժանի տեղը գրավում ամենազարգացած երկրների շարքում։ Ադրբեջանական ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հայտարարությունը՝ «մեկ ազգ, երկու պետություն», արտահայտում է մեր ժողովուրդների եղբայրությունը, միասնությունն ու համերաշխությունը և արտացոլում է մեր երկկողմ հարաբերությունների իրական բնույթը։ Հպարտությամբ ուզում եմ նշել, որ որպես այս փիլիսոփայության ապացույց՝ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա աշխարհում ամենամոտ երկրներն ու դաշնակիցները», - նշվում է Ալիևի շնորհավորական ուղերձում:

Ալիևը վստահեցրել է, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա «Հայրենական պատերազմի ընթացքում և դրանից հետո եղբայրական թուրքական պետության և ժողովրդի միանշանակ քաղաքական աջակցությունն ու վճռական դիրքորոշումն Ադրբեջանի արդար գործի և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում»:

«Մենք վճռական ենք՝ ամրապնդելու ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, որոնք Շուշայի (Շուշիի. - խմբ.) հռչակագրի շնորհիվ բարձրացել են դաշինքի մակարդակի», - ասվում է ուղերձում։

Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը համարվում է 1923 թվականի հոկտեմբերի 29-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարինԱդրբեջանը և Թուրքիան սկսեցին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» զորավարժությունըԱլիևը և Էրդողանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»