Հնդկաստանը մտածում է Հայաստանին զինտեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին. The Economic Times

Համազարկային կրակի Pinaka ռեակտիվ համակարգերը, արխիվ

Հնդկաստանը մտածում է Հայաստանին զինտեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ զենքի առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո, գրում է The Economic Times-ը:

Հնդկական պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրներին, նշում է, որ վերջերս հայ բարձրաստիճան պաշտոնյան է այցելել Դելի և քննարկումներ անցկացրել այս մասին։

Ընդգծելով, որ նոր մատակարարումների վերաբերյալ մանրամասներ դեռ հայտնի չեն, The Economic Times-ը, վկայակոչելով Հայաստանում իր աղբյուրները, հայտնում է, որ «խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք կօգնեն զսպող մեխանիզմ ստեղծել՝ Ադրբեջանի հետ նման կոնֆլիկտային իրավիճակում»:

Ըստ պարբերականի Հնդկաստանի կողմից Հայաստան ուղարկված վերջին խմբաքանակը ներառել է Pinaka հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ, հրթիռներ, զինամթերք, և մատակարարումն իրականացվել է Իրանի միջոցով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հնդկական կողմը հաստատում է՝ Հայաստանը Pinaka-ների երեք մոդել է պատվիրելՀայաստանն, ըստ հնդկական մամուլի, MArG հաուբիցներ է պատվիրել, հայկական կողմը դեռ չի մեկնաբանել տեղեկությունըՀնդկական մամուլը՝ Դելիի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարումների մասին