Կրեմլն ակնկալում է Երևանի հետ անմիջական շփումներո՛ւմ ամբողջական տեղեկատվություն ստանալ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ՝ մասնավորապես, թե նա ինչ նկատի ուներ՝ խոսելով անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։
«Մենք հակված չենք The Wall Street Journal-ն ընկալել որպես
սկզբնական աղբյուր, այնպես որ, դեռ պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչի մասին էր նա խոսում: Պարոն Փաշինյանի և, իհարկե, մեր հայ բարեկամների հետ շփումներում, հուսով ենք, որ այս հարցի վերաբերյալ կստանանք ողջ տեղեկատվությունը», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վլադիմիր Պուտինի խոսնակը հավելել է, թե տեղին չէ, որ
Ռուսաստանն ու Հայաստանը շփվեն թերթերի՝ հատկապես WSJ-ի միջոցով:
«Ուստի մենք շարունակում ենք շփումները, երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ, և մենք դա անելու ենք հետագայում, մենք ունենք շատ ծավալուն օրակարգ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
Կրեմլի խոսնակը նաև նշել է, թե ռուսական կողմը շարունակում է ջանքերը՝ Բաքվին և Երևանին օգնելու «ամեն դեպքում հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը»։
WSJ-ի հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, մասնավորապես, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները: Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազաների հեռացումը պահանջելու հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները. ՓաշինյանՀայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազաների հեռացումը պահանջելու հարցըՈրևէ տեղ գրված չէ, որ ՌԴ որևէ մարմին ՀՀ որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն. վարչապետ