Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն՝ «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Ըստ հաղոդագրության՝ դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: