Մատչելիության հղումներ

Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազաների հեռացումը պահանջելու հարցը


Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազաները Հայաստանից հեռացնելու պահանջ դնելու հարցը, The Wall Street Journal-ի հարցին ի պատասխան՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ինչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի», - հավելել է նա:

Լրագրողի հարցադրմանը, թե ինչու է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ-ի անդամ, եթե դաշինքը չի կատարում իր ֆունկցիաները, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. - «Հենց նույն պատճառով մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետև չենք ուզում որևէ հարցում սխալ հասկացած լինենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և չենք ուզում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք, մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG