Կարմրուկով վարակված, ուղեկցող հիվանդություններ ունեցող երեխա է մահացել. ԱՆ

Կարմրուկի դեմ պատվաստանյութ, արխիվ

Հայաստանում գրանցվել է կարմրուկով վարակված և ուղեկցող հիվանդություններ ունեցող երեխայի մահվան դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ 1 տարեկան 8 ամսական երեխան առողջական ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել է, նրա մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ:

Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո արձանագրվել է մահ:

Երեխան կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:

Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք, որից 328-ը` երեխաներ, 143-ը` մեծահասակներ: Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Արձանագրված դեպքերի 93 տոկոսը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են, նաև ընդգծում է նախարարությունը՝ հիշեցնելով, որ այդ հիվանդության կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երեխաների շրջանում ունենք 95 տոկոս պատվաստումային ցուցանիշ այս պահի դրությամբ. փոխնախարարը՝ կարմրուկի մասին