Մատչելիության հղումներ

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասավ 39-ի


Մարտի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը դուրս է գրվել, փոխանցում է Առողջապահության նախարարությունը:

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:

39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով, նաև ասված է հաղորդագրությունում:

Կարմրուկն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծանր վարակ է։ Վարակի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Աողջապահության նախարարությունը հորդորում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Կարմրուկի նախանշանները շատ նման են արդեն շրջանառվող սուր շնչառական վարակների ախտանշաններին՝ բարձր ջերմություն, հարբուխ, աչքերի բորբոքում, քթահոսություն, մինչև մարմնի ցանը՝ սպիտակ բծեր, կամ ցան բերանի խոռոչում, վախ լույսից և ոչ միայն։

XS
SM
MD
LG