Ալիևը ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլեր, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։

Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ալիևն ու Գյուլերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք թեմաներ։

«Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել Ադրբեջանի տարբեր հատվածներում «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - 2023» զորավարժությունների անցկացման և դրանց ընթացքում զինվորականների ցուցաբերած բարձր մասնագիտական որակների համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Գյուլերը նախօրեին է ժամանել Ադրբեջան՝ հետևելու համատեղ զորավարժությունների ընթացքին և երկկողմ հանդիպումներ անցկացնելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը ժամանել է ԲաքուԱդրբեջանը և Թուրքիան սկսեցին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» զորավարժությունը