Թուրքիայի պաշտպանության նախարարը, Տաջիկստանի ռազմական գերատեսչության ղեկավարը, ինչպես նաև ղազախ և ուզբեկ բարձրաստիճան զինվորականները Ադրբեջանում են՝ հետևելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք -2023» համատեղ մարտավարական զորավարժությունների ընթացքին, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր զորավարժություններում «Բարձրաստիճան դիտորդի օր» է հայտարարված։
АPA գործակալության հաղորդագրության համաձայն էլ`
«զորախաղերի ընթացքում թուրքական F-16 կործանիչներին ինչպես նաև ուղղաթիռների և Bayraktar մակնիշի անօդաչուների միջոցով պայմանական հակառակորդին պատկանող «Իսկանդեր» և “Точка У” մարտավարական հրթիռային համակարգերի ոչնչացման իմիտացիա է իրականացվել»։