Ալավերդիում իշխող «Ապրելու երկիր»-ն իր թիմակից, գործող համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Ալավերդիում իշխող «Ապրելու երկիր» խմբակցությունն իրենց թիմակից, գործող համայնքապետին անսպասելի անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, ինչն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիրը» կեղծ ու անօրինական է որակում։

Օրերս «Ապրելու երկրի» 9 անդամներ որոշել էին պաշտոնանկ անել իրենց կուսակցին՝ համայնքապետ Արկադի Թամազյանին ու ավագանու մեկ այլ անդամի թեկնածություն առաջադրել Ալավերդու համայնքի ղեկավարի պաշտոնի համար։ Գործող ղեկավարին անվստահություն հայտնելու և նոր թեկնածու առաջադրելու օրակարգով ավագանու նիստը, սակայն, տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով։

«Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկը ամիսներ առաջ լքել էր խմբակցությունն, ու այժմ իշխող կուսակցությունն այստեղ մեծամասնություն չունի։ Մինչդեռ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը պնդում է՝ անվստահության գործընթացը կայացած է, ու դա կրկնելու հնարավորությունը, գոնե առաջիկա մեկ տարում՝ սահմանափակված։

Մանրամասները կարող եք լսել ստորև.

Your browser doesn’t support HTML5

Ալավերդիում իշխող «Ապրելու երկիր»-ն իր թիմակից, գործող համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել