Իսրայելական բանակը չի իրականացնի Գազայի տարածքում ցամաքային օպերացիա այն դեպքում, եթե «Համաս»-ն ազատի բոլոր պատանդներին և անվերապահորեն հանձնվի: Այդ մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցյիչ Ջոնաթան Կոնրիկուսը:
«Եթե «Համաս»-ը վերադարձնի մեր բոլոր պատանդներին և առանց նախապայմանների թողնի այն վայրերը, որտեղ թաքնվում է, վայր դնի զենքը, ապա պատերազմը կավարտվի», - ասել է Կոնրիկուսը:
Ըստ խոսնակի՝ այս պատերազմի նպատակը «Համաս»-ը վերացնելն է, որպեսզի այդ զինված ահաբեկչական կառույցն այլևս երբեք չկարողանա սպառնալ իսրայելցիներին և կրկնել հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ներխուժումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոկտեմբերի 7-ին սկսված բախումներում զոհվել է ավելի քան 5 հազար պաղեստինցի«Պատերազմը կավարտվի», եթե «Համաս»-ը հանձնվի և ազատ արձակի պատանդներին. Իսրայելի զինվորական