Իսրայելի պաշտպանության բանակի երկու ներկայացուցիչներն անդրադարձել են այն հարցին, թե երբ տեղի կունենա ցամաքային հարձակումը:
Փոխգնդապետ Փիթեր Լենները BBC-ին ասել է, որ ժամանակի առումով հաշվի կառնվեն «Համաս»-ի կողմից պահվող տասնյակ պատանդներին ազատ արձակելու ջանքերը:
«Ցամաքային հարձակումը, եթե դա տեղի ունենա, կլինի լավագույն օպերատիվ ժամանակում»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը նշել է, որ «պատերազմը կավարտվի», եթե «Համաս»-ը հանձնվի և ազատ արձակի իրենց պատանդներին:
Եթե «Համաս»-ը հրաժարվի, «մենք հավանաբար ստիպված կլինենք մտնել և դա անել», հավելել է նա. - «Այս պատերազմի վերջնակետը կազմաքանդված «Համաս»-ն է, որը երբեք չի կարողանա սպառնալ որևէ իսրայելցի քաղաքացիական անձի»։