Իսրայելում պատերազմի 9-րդ օրն է: Երկրի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունը, որը պետք է սկսվեր հանգստյան օրերին, հետաձգվել է մի քանի օրով, այդ թվում՝ եղանակային պայմանների պատճառով, հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով Իսրայելի ՊԲ-ում բարձրաստիճան աղբյուրների:
Մասնավորապես, ամպամած եղանակը կարող է խանգարել իսրայելցի ռազմական օդաչուներին և անօդաչու թռչող սարքերի օպերատորներին՝ օդից աջակցելու ցամաքային ուժերին, գրում է ամերիկյան պարբերականը: Ակնկալվում է, որ ցամաքային գործողություններում կներգրավվեն ցամաքային զորքերի տասնյակ հազարավոր զինծառայողներ, ինչպես նաև տանկեր, սակրավորներ և հատուկ ջոկատայիններ՝ օդուժի և հրետանու աջակցությամբ:
Երեկ երեկոյան Իսրայելը ՊԲ-ը հայտարարել է, որ պատրաստ է ցամաքային գործողության: Մինչ այդ զինվորականները Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը կոչ էին արել տեղափոխվել հարավ: «Համաս»-ը կոչ էր արել անտեսել այդ հայտարարությունը:
Իսրայելի և պաղեստինցիների միջև մարտական գործողությունների անցած 8 օրերին զոհվել է առնվազն 2 հազար 300, վիրավորվել՝ 9 հազար պաղեստինցի, իսրայելական կողմի զոհերի և վիրավորների թիվն է, համապատասխանաբար, 1300 և 3 հազար 400, ևս շուրջ 120 իսրայելցու «Համաս»-ը գերեվարել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելի բանակը մտավ Գազա«Համասը» Գազայի բնակիչներին կոչ է անում չկատարել տարհանման հրամանըԻսրայելի պահանջը. 1 միլիոն 100 հազար պաղեստինցի պետք է հեռանան Գազայից