Մատչելիության հղումներ

«Համասը» Գազայի բնակիչներին կոչ է անում չկատարել տարհանման հրամանը


Պաղեստինցիները տեղափոխվում են Գազայի ավելի ապահով տարածքներ, 13-ը հոկտեմբերի, 2023թ․
Պաղեստինցիները տեղափոխվում են Գազայի ավելի ապահով տարածքներ, 13-ը հոկտեմբերի, 2023թ․

«Համասը» Գազայի բնակիչներին կոչ է արել չլքել իրենց տները և չենթարկվել Իսրայելի պաշտպանության ուժերի՝ մեկ օրվա ընթացքում տարհանվելու հրամանը։

Իսլամիստական խմբավորումը Իսրայելի բանակի նախազգուշացումները կեղծ քարոզչություն է անվանել։

Իսրայելը, հետագա ռազմական գործողություններով պայմանավորված, Հյուսիսային Գազայի հատվածի 1,1 միլիոն բնակիչներին 24 ժամ է տվել բնակավայրը լքելու համար։

ՄԱԿ-ը հորդորել է չեղարկել այդ հրամանը՝ պնդելով, որ մարդկանց զանգվածային հեռացումը կարող է «աղետալի իրավիճակի» հանգեցնել և ունենալ «ավերիչ հումանիտար հետևանքներ»:

XS
SM
MD
LG