Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ուրբաթ օրը քննարկել են «3+3 » ձևաչափը։
«Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը դիտարկելու համատեքստում նշվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը», - aսվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ այս ձևաչափն ակտիվացնելու անհրաժեշտության մասին հայտարարել էին Բաքուն, Մոսկվան, Թեհրանը և Անկարան։ Հետագայում այս նախաձեռնությանն աջակցել է նաև Երևանը։ Թբիլիսին դեմ էր հանդես գալիս այս ձևաչափին՝ Մոսկվայի մասնակցության պատճառով։
«3+3» հարթակի մասին քննարկումներն ակտիվացան հատկապես սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ մի քանի օրում Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, և օրակարգ եկավ հայաթափված Արցախում ռուսաստանյան խաղաղապահների ապագայի հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպումներին․ ՓաշինյանԱլիևը կարևորում է հարցերի լուծումը «3+3» ձևաչափով Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափը