Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 10-ին իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակի վատթարացումը ևՀարավային Կովկասի իրադարձությունները:
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:
Նախարարներն անդրադարձել են այդ առճակատման շուտափույթ դադարեցման և միջազգային հանրահայտ իրավական ճանապարհով իրավիճակի կարգավորման ուղիներին:
Լավրովը և Աբդոլահիանը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը և կարևորել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի արագ վերսկսումը:
Անդրադարձ է եղել երկկողմ համագործակցությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։