«Համասը» Գազայի բնակիչներին կոչ է արել չլքել իրենց տները և չենթարկվել Իսրայելի պաշտպանության ուժերի՝ մեկ օրվա ընթացքում տարհանվելու հրամանը։
Իսլամիստական խմբավորումը Իսրայելի բանակի նախազգուշացումները կեղծ քարոզչություն է անվանել։
Իսրայելը, հետագա ռազմական գործողություններով պայմանավորված, Հյուսիսային Գազայի հատվածի 1,1 միլիոն բնակիչներին 24 ժամ է տվել բնակավայրը լքելու համար։
ՄԱԿ-ը հորդորել է չեղարկել այդ հրամանը՝ պնդելով, որ մարդկանց զանգվածային հեռացումը կարող է «աղետալի իրավիճակի» հանգեցնել և ունենալ «ավերիչ հումանիտար հետևանքներ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը պահանջում է, որ 1,1 միլիոն մարդ 24 ժամվա ընթացքում լքի Հյուսիսային Գազայի հատվածը