«Պետք է կանխենք կոնֆլիկտը Մերձավոր Արևելքում», - X-ի իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ տեղեկացնելով, որ Իսրայելի հետ համաձայնեցված՝ բանակցություններ են անցկացնում Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի ու Քաթարի հետ, որը նաև միջնորդական դեր ունի։
«Անպատասխանատու կլինի չօգտագործել բոլոր այն շփումները, որոնք կարող են օգնել այս իրավիճակում», - գրել է Շոլցը։
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով։ Իսրայելի և պաղեստինցիների զոհերի թիվն անցել է 2 հազարը, վիրավորներինը՝ 10 հազարը։