Մատչելիության հղումներ

HRW-ն պնդում է՝ ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները սպիտակ ֆոսֆոր են կիրառել


Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է` ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները հոկտեմբերի 10-ին և 11-ին Գազայի հատվածը և Լիբանանը ռմբակոծելու ժամանակ սպիտակ ֆոսֆոր են կիրառել։

Այս եզրակացությունը կազմակերպությունն արել է տեսաձայնագրությունների և ականատեսների վկայությունների հիման վրա։

Իրավապաշտպանների գնահատմամբ, Գազայում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը մեծացնում է խաղաղ բնակչության համար վտանգը և հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։

Սպիտակ ֆոսֆորը բռնկվում է թթվածնի հետ շփվելիս՝ առաջացնելով թանձր սպիտակ ծուխ։ Զինվորականներն այդ նյութը երբեմն կիրառում են տարածքների տեղորոշման համար, սակայն այն կարող է նաև լուրջ այրվածքներ առաջացնել:

Միջազգային իրավունքով սպիտակ ֆոսֆորն արգելված չէ, սակայն մարդկանց վրա վնասակար ազդեցության պատճառով դրա օգտագործումը խստորեն կարգավորվում է։

Իսրայելի զինվորականները Reuters-ին հայտնել են, որ «ներկա պահին տեղեկություններ չունեն Գազայի հատվածում սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման մասին»:

XS
SM
MD
LG