Լեռնային Ղարաբաղում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի ևս մեկ դիտակետ Շուշիի շրջանում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահների գործունեության մասին երեկվա տեղեկագրում նշվում է, որ ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են յոթ դիտակետեր և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետեր։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։
Թեև հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականը, սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը, Կրեմլից հայտարարեցին՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում խաղաղապահներին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ խաղաղապհներն անելիք ունեն Հարավային Կովկասում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը, օրակարգում է ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը ԼՂ-ում