Կոբախիձե. «Զուրաբիշվիլիի իմփիչմենթը գործնականում բացառվում է, չկա 100 քվե»

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, արխիվ, Թբիլիսի:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը գործնականում բացառվում է, քանի որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ապահովի անհրաժեշտ 100 քվե 150-ից:

Այդ մասին հոկտեմբերի 12-ին ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Զուրաբիշվիլին մեղադրվում է առանց կառավարության թույլտվության Եվրոպական միության երկրներ այցեր կատարելու համար:

«Հավանաբար հաջորդ շաբաթ մենք քվեարկություն կանցկացնենք Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցով: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն այդ ընթացակարգերը: Գիտեք, որ Զուրաբիշվիլին՝ արմատական ընդդիմությանն ապավինելով է խախտել է Սահմանադրությունը, հետևաբար, գործնականում չկա 100 քվե»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանում այսօրվա դրությամբ կա 10-ը թափուր տեղ:

«Վրացական երազանքի» և «Ժողովրդի իշխանության» իշխող դաշինքն ունի 85 մանդատ, իսկ զանազան կուսակցություններ և միավորումներ ներկայացնող ընդդիմությունը՝ 55:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ՍԴ-ում մեկնարկել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու լսումները