Բիշքեկում մեկնարկել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի առանցքում է լինելու ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը Ղարաբաղում։
«Առաջին հերթին, իհարկե, Ղարաբաղի շուրջ հարցերը կքննարկենք․ առաջարկում հետևյալ սխեման: Նախ կոլեգաների հետ քննարկենք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, իսկ հետո դեմ առ դեմ ձևաչափով զգայուն հարցերը», - նշել է Վլադիմիր Պուտինը:
Ալիև-Պուտին հանդիպումից առաջ այդ օրակարգը Ռուսաստանի նախագահի օգնականն է բացահայտել։ Երկու նախագահները կքննարկեն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ հարցեր, օրակարգում է Ղարաբաղի հայերի խաղաղ ինտեգրումը Ադրբեջանի իրավական դաշտ և միջազգայնորեն ընդունված իրավունքների ու ազատությունների պահպանումը։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը պատրաստ է դրան աջակցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահները Ղարաբաղում պետք է մնան մինչև 2025 թվականը։ Մոսկվան վերջին օրերին շարունակ ընդգծում է, որ Ղարաբաղից իր բանակը հանելու մտադրություն չունի, թեև տեղում գրեթե հայ չի մնացել՝ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից հետո։ Բաքուն հրապարակավ որևէ դիրքորոշում դեռ չի հայտնել, թեև ավելի վաղ Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած աղբյուրները չէին բացառել, որ ռուսները կարող են դեռ որոշ ժամանակ մնալ Արցախում։
Մինչ այդ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Բաքուն «երախտագիտությամբ է ընդունում» Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի հետ հարաբերություններում, հետո էլ քննադատել է Հայաստանի վարչապետին, որ Բիշքեկի փոխարեն Արևմուտք է գնում:
«Նիկոլ Փաշինյանը 6 ժամ անհասկանալի հանդիպման է մեկնել իսպանական Գրանադա, բայց մի քանի ժամ չի կարողացել թռչել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին», - ասել է Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե հենց Մոսկվան է լավագույն միջնորդը հայ -ադրբեջանական բանակցություններումՌուսաստանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, թե Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխի։ Որպես հիմնավորում Լավրովը վարչապետ Փաշինյանի վերջին խոսքերն է մեջբերել. «Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել հակառուսական տրամադրությունների համար։ Այս փորձերը մենք տեսնում ենք, նրանք ինչ-որ արդյունքների հասնում են, սակայն մենք խորը համոզմունք ունենք, որ հայ ժողովրդի մեծամասնությունը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ավանդական բարեկամական կապերը զարգացմամբ։ Եվ ուշադրության արժանի է, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հստակ հայտարարել է, որ Հայաստանը չի փոխում իր կողմնորոշումը»:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, թե Մոսկվան առաջարկում էր Բիշքեկում եռակողմ հանդիպում անցկացնել՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Հայաստանի արտգործնախարարությունից, սակայն, «Ազատությանը» հայտնել էին, թե արտգործնախարար Միրզոյանը Բիշքեկ չի մեկնելու՝ առանց պատճառները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը պնդում է՝ ռուս խաղաղապահներն անելիք ունեն Հարավային ԿովկասումYour browser doesn’t support HTML5