Շվեդիայի կառավարությունը որոշել է 15 միլիոն կրոն (1 միլիոն 380 հազար դոլար) հատկացնել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունմանն աջակցելու նպատակով։ Օգնությունն ուղարկվելու է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի միջոցով։
Շվեդիայի կառավարության օգնություն տրամադրելու մասին հաղորդագրությունում նշված է, որ հասցեական աջակցությունը տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններից հետո, երբ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողության արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանը ավելի քան 100 հազար փախստականի ընդունեց;
Ավելի վաղ Շվեդիայի Թագավորությունը 15 միլիոն կրոն էր հատկացրել Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի գործունեությանն աջակցելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՄԱԿ-ի ՄԻ խորհրդի նստաշրջանում 34 երկիր համատեղ հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Միրզոյանն ու Բիլստրյոմը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունըՇվեդիան 1,36 մլն դոլար է հատկացնում ԿԽՄԿ-ին՝ Արցախի բնակչությանն օգնելու համար