Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Բիլստրյոմը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Շվեդիայի իր գործընկերոջ՝ Թոբիաս Բիլստրյոմի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը:

Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների հաղթահարման, թե´ հետագա ուժի կիրառումները կանխելու համատեքստում:

Հայաստանի քարտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ արդեն շուրջ 70 հազար անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ:

Միրզոյանը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը: Ընդգծվել է այդ թվում նաև ԵՄ և իր անդամ պետությունների կողմից համապատասխան ազդակների անհրաժեշտությունը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG