Մատչելիության հղումներ

Շվեդիան 1,36 մլն դոլար է հատկացնում ԿԽՄԿ-ին՝ Արցախի բնակչությանն օգնելու համար


Շվեդիան 15 մլն կրոն (1,36 մլն դոլար) է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության համար, հայտնում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը (SIDA) X սոցիալական ցանցում։

«Վերջին իրադարձություններից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գնալով ավելի ճգնաժամային է դառնում, և մեծ թվով մարդիկ մարդասիրական օգնության կարիք ունեն: SIDA-ն որոշել է աջակցել տուժածներին ԿԽՄԿ-ի միջոցով՝ հատկացնելով 15 միլիոն կրոն հիվանդների տեղափոխման, սննդի և դրամաշնորհների համար,»,- ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG