Իսրայելական բանակը նախազգուշացրել է՝ «ռազմական գործողությունները կսաստկանան», անկախ այն հանգամանքից, որ Իսրայելում և Գազայում զոհերի թիվը շարունակում է աճել:
«Մենք չափազանց մեծ կորուստներ ենք կրել։ Սա, սակայն, չի խանգարի մեզ և չի թուլացնի մեր վճռականությունը», - ասել է մամուլի խոսնակ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը՝ տեսաուղերձում, հաղորդում է BBC-ին։
Կոնրիկուսը հույս է հայտնել, որ Իսրայելին աջակցությունը կշարունակվի նաև այն ժամանակ, երբ կռիվներն ուժգնանան։
«Համասը» հաղորդել է, որ առնվազն 30 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային ավիահարվածների հետևանքով։
Իսրայելական ուժերը հաղորդել են, որ երեքշաբթի գիշերը հարձակվել են Գազայի 200 օբյեկտների վրա:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և շնորհակալություն հայտնել ԱՄՆ աջակցության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելին ԱՄՆ-ի օգնության առաջին խմբաքանակը ճանապարհին է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ը ռազմանավեր է մոտեցնում Իսրայել․ BBCՄերձավոր Արևելքում նոր պատերազմի 5-րդ օրն է․ հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: Անցած շաբաթ օրը մեկնարկած պատերազմի ընթացքում իսրայելական կողմի զոհերի թիվը գերազանցել է հազարը, ևս ավելի քան 3 հազար 400 մարդ վնասվածք է ստացել: Պաղեստինցիներից զոհվել է մոտ 800 մարդ, վիրավորների թիվը մոտենում է 5 հազարին: «Համասը» հայտարարել է, թե իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինցիներն անանկալ հարձակում են իրականացնում Իսրայելի դեմ