Միացյալ Նահանգները եկող շաբաթ կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթը տրամադրելու մասին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Ակնկալվում է, որ օգնության գումարը կկազմի 200 միլիոն դոլար և կներառի ռազմամթերք ու ցամաքային ռազմական տեխնիկա։ Այդ միջոցները հատկացվելու են 5.4 միլիարդ դոլարից, որն արդեն ցուցաբերված ամերիկյան ռազմական օգնության վերագնահատման արդյունքում մնացել է Պենտագոնի պահուստում։
Անցած տարվա փետրվարից՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմ սկսելուց հետո, ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Կիևին մոտ 46 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ, որից Բայդենի վարչակազմն արդեն տրամադրել է մոտ 20 միլիարդ դոլար:
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կառավարության 45-օրյա ֆինանսավորում նախատեսող ժամանակավոր բյուջե է հաստատել, որում ռազմական օգնություն Ուկրաինային ընդգրկված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևում անցկացվում է ԵՄ ԱԳ նախարարների առաջին հավաքը Միության տարածքից դուրս