Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ևս 325 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Կիևին


Նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին, Սպիտակ տուն, 21 սեպտեմբերի, 2023թ.
Նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին, Սպիտակ տուն, 21 սեպտեմբերի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ գոհունակությամբ է խոսել ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Կիևին 325 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին:

Զելենսկին հրապարակել է իր արած տեսագրությունը, որում շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ պաշտպանության հարցում Ուկրաինային մշտապես սատարելու համար:

Զելենսկին Վաշինգտոն է մեկնելն Նյու Յորքից, որտեղ սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG