Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հաղորդում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առիթով:
Ռուսաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը։
ՌԴ նախագահն այսօր նշում է ծննդյան 71-ամյակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով