Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն Արցախում շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախում շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։

Ըստ հաղորդման՝ վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել են սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել են երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։

Այցելություններին մասնակցում են նաև մեր բժիշկները, որոնք գնահատում են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար, հայտնում է կոմիտեի հայաստանյան գրասենյակը։

XS
SM
MD
LG