Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի շրջաններում ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումն ավարտվել է․ ՌԴ ՊՆ

Armenia Azerbaijan

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Զորախմբի տեղեկագրում նշվում է, որ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Տեղեկագրում նշվում է, որ ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը և որ ռուս խաղաղապահների հսկողության ներքո կատարվել է պահեստներում զենքի, ռազմական տեխնիկայի, հրետանային զենքի և զինամթերքի հաշվարկ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլից հայտարարում են՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում ռուս խաղաղապահներին